Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Լեսթերին» ու չկարողացավ հաղթանակի հասնել: Հանդիպման 68-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով. մրցավարը 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացրեց Չիլվելին, սակայն լոնդոնցիները չկարողացան օգտվել թվային առավելությունից:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Քրիսթալ Փելաս»-«Բըրնլի»՝ 1-0
«Հադդերսֆիլդ»-«Վեսթ Հեմ»՝ 1-4
«Նյուքասլ»-«Սուոնսի»՝ 1-1
«Ուոթֆորդ»-«Սաութհեմփթոն»՝ 2-2
«Վեսթ Բրոմվիչ»-«Բրայթոն»՝ 2-0: