Փետրվարի 10-ին, Երևանի ժամանակով 16:30-ին «Տոտենհեմը» տանը կընդունի «Արսենալին»: Բրիտանական մամուլում պարբերաբար ներկայացվող հավանական մեկնարկային կազմերում իր տեղն ունի նաև Հենրիխ Մխիթարյանը, որի համար սա կլինի առաջին հյուսիսլոնդոնյան դերբին:
«Ես շատ եմ կարդացել դերբիի մասին, «Տոտենհեմի» դեմ խաղալու մասին, և սա առաջին անգամը չէ, որ ես տեսնում կամ լսում եմ դրա մասին, քանի որ ես բավականին երկար ժամանակ է, ինչ Պրեմիեր Լիգայում եմ, հետևաբար գիտեմ խաղի կարևորության մասին: Ես գիտեմ դերբիի կարևորության մասին ու պատրաստ եմ դրան», - ասել է Մխիթարյանը Evenening Standard-ին տված հարցազրույցում: