«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգգոլանը մոտ է «Ինտերի» ֆուտբոլիստ դառնալուն: Այդ մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Տրանսֆերը կազմելու է 29 միլիոն եվրո: Բացի այդ, հակառակ ուղղությամբ է մեկնելու հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանյելոն, որը միլանցիների երիտասարդական թիմում աչք է ընկնել բարձր արդյունավետությամբ: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 1-ին:
«Ներաձուրիների» կազմում բելգիացին տարեկան 4,5 միլիոն եվրո է ստանալու: Նա «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտի հետ ծանոթ է «Ռոմայում» համատեղ աշխատանքից: