TotalFootball.am


12.06.18 23:57

[Ընթերցողի անկյուն] Ելք դեպի տուն. Ռուսաստանի հավաքական


Totalfootball.am-ի «Ընթերցողի անկյուն» բաժնում ներկայացնում ենք մեր ընթերցողներից Մհեր Համբարձումյանի «Ճանապարհ դեպի Ռուսաստան» շարքի վերջին՝ 32-րդ հոդվածը՝ մրցաշարի տանտեր Ռուսաստանի հավաքականի մասին:

Համացանցում հումոր է տարածված՝ բոլոր հավաքականները գալիս են Ռուսաստան` պայքարելու Աշխարհի Գավաթը նվաճելու համար, իսկ Ռուսաստանի հավաքականը ոչ մի բանի համար չի պայքարելու, քանի որ ոչ մի տեղ էլ չի գնում:

Մարտավարությունը և խաղային սխեման

«Եռագույն արջերը» առաջին հայացքից խաղում են պասիվ դիրքային ֆուտբոլ: Թվում է` նրանք անցել են խուլ պաշտպանության և սպասում են հակագրոհելու շանսի: Սակայն այդ ընթացքում նրանք ուսումնասիրում են մրցակցի թույլ տեղերը և խաղակեսի միջնամասից սկսած հենց այդ թույլ կետերով կառուցում են իրենց դիրքային խաղը: Այս դեպքում առաջնային խնդիրը Ալան Ձագոևին և Ալեքսանդր Գոլովինին գնդակներ մատակարարելն է, որոնք էլ կա´մ մեկ հպումով կատարած փոխանցումով, կա´մ անհատական անցումներով, կա´մ  եզրային կիսապաշտպաններին խաղի մեջ ներառելով, փորձում են վտանգ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում և դրա մատույցներում: Նրանց արդեն եզրերից օգնում են Յուրի Ժիրկովը և Ալեքսանդր Սամեդովը: Առաջնային մոդելի չաշխատելու դեպքում հակագրոհներով խաղը  դիտվում է, որպես պահեստային տարբերակ:

****

Ստանիսլավ Չերչեսովը թիմի խաղը կառուցում է  3-4-2-1 տակտիկական դասավորությամբ: Քառաշերտ այս դասավորությունում գործում են երեք նոմինալ կենտրոնական պաշտպաններ, նրանց առջևից չորս կիսապաշտպաններ, որոնցից երկուսը հասցնում են  և´ պաշտպանվել, և´գրոհների ժամանակ եզրերից սրել խաղը: Այս գծից մի փոքր առաջ գործում են երկու ազատ ստեղծագործողներ, որոնք պատասխանատու են կառուցողական խաղի և սուր գործողությունների  համար, նրանց առջևում էլ կենտրոնական հարձակվողն է, նրա գլխավոր ֆունկցիան գնդակը ճիշտ ժամանակին ճիշտ  կետն ուղարկելն է:

Հավակնությունները

A խումբը, որտեղ ընդգրկաված է կազմակերպիչ երկրի հավաքականը բավականին հետաքրքիր է. ընդգծաված ֆավորիտը այստեղ Ուրուգվայի հավաքականն է, իսկ երկրորդ տեղի համար պայքարում Եգիպտոսի և Ռուսատանի հավաքականի շանսերը հավասար են գնահատվում, սակայն սեփական երկրում հարազատ երկրպագուների աջակցությամբ խաղալը լրացուցիչ հոգեբանական առավելություն է տալիս «Եռագույն արջերին»: Մյուս կողմից Ռուսաստանի հավաքականը այն թիմն է, որից հեռու չեն անսպասելի և շոկային ձախողումները: Սակայն այս անգամ ռուս ֆուտբոլիստները պետք է փորձեն խուսափել իրադարձությունների զարգացման նման սցենարից, որովհետև տանը սեփական երկրպագուների աջակցությամբ ձախողվելու դեպքում  հետագայում նրանք կարող են թանկ վճարել:

Խնդիրները

Եթե Սաուդյան Արաբիայում և Իրանում ֆուտբոլի զարգացմանը խանգարում են չափից ավելի շոգ կլիմայական պայմանները, ապա Ռուսաստանում լրիվ հակառակ պատկերն է մարզաձևի զարգացմանը խանգարում են խոնավ կլիմայական պայմանները: Համենայնդեպս, ձմեռային երկամսյա դադարը ռուսական ֆուտբոլի ցիկլը շատ է ետ գցում Եվրոպական ցիկլից:

Դարասկզբի առաջին տասնամյակի համեմտությամբ ռուսական ակումբները Եվրոպական ակումբային մրցաշարերում ավելի անկայուն սկսեցին հանդես գալ, որը անդրադարձավ Ռուսաստանի հավաքականի ցույց տված արդյունքների վրա: (Եվրո-2008-ից հետո  Ռուսները մասնակցել են երկու Եվրոպայի և մեկ Աշխարհի առաջնության և ոչ մի դեպքում չեն հաղթահարել խմբային փուլի արգելքը):

Ռուսատանի հավաքականի կազմում չկան հարց լուծող վառ անհատականություններ: Իհարկե, ժամանակ առ ժամանակ հայտնվում են տաղանդավոր անհատներ, սակայն Ռուսական Պրեմիեր լիգան նրանց առաջընթացի համար լավագույն տեղը չէ: Եվրոպական ուժեղ առաջնություններից էլ վերջին շրջանում հետաքրքրությունը կտրուկ նվազել է, որի տակ պետք է քաղաքական ենթատեքստ փնտրել` կապված Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին 5 տարիների սրացման հետ:

Մարզիչը

Նախկինում անվանի դարպասպահ Ստանիսլավ Չերչեսովը Ֆուտբոլիստի իր կարիերան անցկացրել է Խորհրդային վրացական Օրջոնիկիձեի «Սպարտակ», Մոսկվայի «Սպարտակ» և «Լոկոմոտիվ», Դրեզդենի «Դինամո» ու Ավստրաիկան «Տիրոլ» ակումբներում: 1992-2002 թվականներին 39 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկով: 2004 թվականին Ավստրիական «Քուֆշթայն» ակումբից սկսել է զբաղվել մարզչական աշխատանքով: Այնուհետև վերադարձել է Ռուսաստան և գլխավորել Մոսկվայի «Սպարտակը»: Մարզչական ամբողջ պոտենցիալը նա դրսևորեց Գրոզնիի  «Թերեքում» (ներկայիս «Ախմատ») և Պերմի «Ամկարում»: Այս տարիներին նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է գրեթե ոչնչից կառուցել բավականին մարտունակ թիմեր: 2015-16 մրցաշրջաններում նա գլախավորեց Վարշավայի «Լեգիան», որի հետ դարձավ Լեհաստանի Չեմպիոն և գավաթակիր: Այնուհետև ընդունեց Եվրո-2016-ը ձախողած Ռուսաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը: Ներկա պահին դժավար է գնահատել, թե ինչպիսի թիմ է կառուցել Չերչեսովը, իսկ աշխարհ առաջնությունը նրա եզակի շանսն է  իր ողջ պոտենցիալը դրսևորելու համար:

Լիդերը

Դժվար է ընդգծված առաջատար առանձնացնել մի հավաքականի համար, որը վերջին երկու տարիներին ընդամենը երեք պաշտոնական հանդիպում է  անցկացրել: Այնուամենայնիվ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Էլիզբարովիչ  Ձագոևը այն անհատականությունն է, որի շուրջ Ստանիսլավ Չերչեսովը պատրաստվում է կառուցել իր թիմի խաղը: Վերջինս առաջատարի որակներ ունի. կարողանում է դժվարին պահերին թիմին իր ետևից տանել,  միջին գծում կազմակերպում է թիմի խաղը, ունի անհատական լավ դրիբլինգ և պայթյունավտանգ արագացումներ, տիրապետում է հուժկու հարվածների, ունի նաև գոլային լավ հոտառություն, լավ է կատարում վերջին, վճռորոշ փոխանցումը,  սակայն անկայուն ֆուտբոլիստ է: Այնուամենայնիվ,  ֆուտբոլիստի համար բավականին հասուն տարիքում գտնվող Ձագոևը այդ հասունությունը պիտի հաղորդի նաև իր խաղին, որպեսզի կարողանա թիմին իր ետևից հնարավորինս առաջ տանել, իսկ դրան ռուս երկրպագուները արդեն տասը տարի է սպասում են:

Ավագը

Իգոր Ակինֆեևը վերջին մի քանի տարիներին բացասական տեսանկյունից շատ հայտնվեց մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում: Պատճառը Չեմպիոնների լիգայում մի քանի տասնյակ հանդիպումներում անընդմեջ գոլ  բաց թողնելն էր:                                   Սակայն, այս փաստը ամենևին էլ  ստվեր չի գցում նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և խաղամակարդակի վրա: Նա Ռուսաստանի հավաքականում հայտնվեց 18 տարեկանում`  Սերգեյ Օվչիննիկովի հեռանալուց հետո, և միանգամից երկրոդ պլան ուղարկեց «Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալոֆեևին: Ամենևին էլ դյուրին գործ չէ Ռուսաստանի պես հավակնոտ և հակասական արդյունքներ ցույց տվող հավաքականում  14 տարի շարունակ լինել առաջին համարը, բայց Ակինֆեևը դա անում է ամենայն պատվախնդրությամբ և արժանիորեն կրում է թիմի ավագի թևկապը: Այժմ տնային Մունդիալում առաջին հերթին հենց Ակինֆեևը Ալան Ձագոևի հետ կփորձի Ռուսաստանի հավաքականին հնարավորինս հեռուն տանել: Համենայնդեպս, ավագի ինքնավստահությունից շատ բան է կախված և նույնը նա պիտի փորձի հաղորդել թիմակիցներին:

Կադրային ռեսուրսները

Թեպետ Մունդիալի մասնակից հավաքականների վերջնական հայտացուցակներն արդեն հայտնի են, սակայն հավաքականի թեկնածու բոլոր ֆուտբոլիստները վերջին 2 տարիներին իրենց նվիրվածության ու աշխատասիրության համար արժանի են հիշվելու որպես հավաքականի թեկնածուներ:

Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ), Վլադիմիր Գաբուլով («Բրյուգե»), Անդրեյ Լունյով, Յուրի Լոդիգին («Զենիթ»), Միրանտո Գիլյերմե («Լոկոմոտիվ»), Անտոն Շունին («Դինամո» Մոսկվա):

Պաշտպաններ` Վլադիմիր Գրանատ, Ֆյոդոր Կուդրյաշով («Ռուբին»), Յուրի Ժիրկով («Զենիթ»), Սերգեյ Իգնաշևիչ, Վիկտոր Վասին, Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ), Գեորգի Ջիքիա, Դմիտրի Կոմբարով, Իլյա Կուպետով («Սպարտակ»),  Ռոման Շիշկին («Կրասնոդար»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»):

Կիսապաշտպաններ՝ Յուրի Գազինսկի («Կրասնոդար»),  Ալեքսանդր Գոլովին, Ալան Ձագոև  (ԲԿՄԱ), Ալեքսանդր Երոխին, Դալեր Կուլյաև, Իգոր Սմոլնիկով («Զենիթ»), Ռոման Զաբնին, Ալեքսանդր Սամեդով, Դենիս Գլուշակով («Սպարտակ»),  Ալեքսեյ Միրանչուկ, Անտոն Միրանչուկ, Վլադիսլավ Իգնատիև («Լոկոմոտիվ»), Դենիս Չերիշև («Վիլյառեալ»), Ալեքսեյ Տաշաև («Դինամո» Մոսկվա), Կիրիլ Կոմբարով («Արսենալ» Տուլա), Անտոն Շվեց («Ախմատ»), Ռուսլան Կամբոլով(«Ռուբին»):

Հարձակվողներ` Արտյոմ Ձյուբա («Արսենալ» Տուլա),  Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար»), Ալեքսանդր Կոկորին, Անտոն Զաբոլոտնի, Դմիտրի Պոլոզ («Զենիթ»), Եվգենի Մարկով («Դինամո» Մոսկվա), Ալեքսանդր Բուխարով («Ռուբին»), Մաքսիմ Կանոնիկով («ԲՄԱ-Խաբարովսկ»):

______

Մհեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. «Ընթերցողի անկյուն» խորագրում հրապարակվող հոդվածների պատասխանատուն հեղինակն է: TotalFootball-ը կարող է չկիսել արտահայտված կարծիքներն ու տեսակետները:





  Լրահոս



Աշխարհ


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1