1хСтавка բուքմեյքերական ընկերությունը թարմացրել է 2018/19 Չեմպիոնների լիգայում հաղթանակի գործակիցները:
Պայմանավորված Ռոնալդուի`«Յուվենտուս» տեղափոխությամբ` մրցաշարում ակումբի հաղթանակի գործակիցը կրկնակի իջել է. եթե հունիսին այն կազմում էր 15.00, ապա այժմ` 7.90:
Ավելի վաղ «Յուվենտուսը» չէր մտնում թոփ-8 ֆավորիտների կազմի մեջ, իսկ այս պահի դրությամբ բուքմեյքերական ընկերությունները ակումբի համար նախատեսում են 6-րդ տեղը: