«Լորյանի» հենակետային կիսապաշտպան Մատեո Գանդուզին տեղափոխվել է «Արսենալ»:
Լոնդոնյան ակումբն իր կայքում հայտնել է գործարքի մասին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19-ամյա ֆրանսիացու տրանսֆերը կազմելու է 9 միլիոն եվրո:
«Զինագործների» կազմում Գանդուզին հանդես է գալու 29 համարի մարզաշապիկով: