TotalFootball.am


11.07.18 21:42

Բենզեման՝ Ռոնալդուին. «Ինձ համար հաճելի էր քեզ հետ հարձակման գծում խաղալը»


«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Թվիթերի» իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այն տարիների համար, որ միասին անցկացրել են մադրիդյան ակումբում: Ֆրանսիացին նաև հաջողություն է մաղթել նախկին թիմակցին «Յուվենտուսում»:

«Ռեալը» հուլիսի  10-ին հայտարարեց  33-ամյա ֆուտբոլիստի՝ թուրինյան ակումբ տեղափոխության մասին: «Յուվենտուսի» հետ Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված է  4  տարով:

«Շնորհակալություն այն բանի համար, որ միասին խաղացել ենք, այն բանի համար, թե ինչպես ենք մենք միասին հաճույք ստացել այս 9 տարիներից խաղադաշտում: Ինձ հաճելի էր քեզ հետ հարձակման գծում խաղալը: Հաջողություններ նոր արկածում», - գրել է Բենզեման:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0