«Լիվերպուլը» նոր փորձ է կատարել «Ռոմայի» դարպասապահ Ալիսսոն Բեքերին ձեռք բերելու համար:
La Gazzetta dello Sport-ից տեղեկանում ենք, որ անգլիացիները «գայլերին» առաջարկել են 60 միլիոն եվրո, գումարած 5 միլիոնի պարգևավճարներ:
Իտալական ակումբը ցանկանում է նվազագույնը 70 միլիոն ստանալ:
Միաժամանակ, «կարմիրները» բրազիլացուն առաջարկում են տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, ինչն ավելի շատ է, քան Մադրիդի «Ռեալի» խոստացած գումարը: