Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետն արդեն որոշել է, թե ինչ տրանսֆերներ պետք կատարի: Հաղորդվում է, որ Զիդանը ցանկանում է ՄՅՈւ-ում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Թոնի Կրոսին և «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարային: