ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
«Ինձ դուր է գալիս Ռաբյոյի հետ աշխատել։ Նրա մոտ բարդ շրջան էր, երբ նա բաց թողեց աշխարհի առաջնությունը։ Բայց նա միշտ փորձում է քաղել առավելագույնը։ Նա ահռելի մեծ պոտենցիալ ունի։ Մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ»,-գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Տուխելը դեմ չէ Ռաբյոյի հեռանալուն։