Ֆրանսիական «Նիցի» հարձակվող Մարիո Բալոտելին արձակուրդի ժամանակ մեծ քանակությամբ ավելորդ քաշ է հավաքել։
Ինչպես հաղորդում է L'Equipe-ն, նախամրցաշրջանային պատրաստության Բալոտելին ներկայացել է 100 կիլոգրամ քաշով, ինչը 189 սանտիմետր հասակ ունենալու պարագայում, ավել է 11 կիլոգրամով։
Աղբյուրը տեղեկացնում է, որ իտալացի ֆուտբոլիստը առանձնապես չի ցանկացել նիհարել, քանի որ մտածել է, որ կփոխի ակումբը։