«Բորդոյի» սեփականատեր Ջո Դագրոսան հայտնել է, որ ակումբը չի կարողացել համաձայնության հասնել Թյերի Անտրիի հետ ֆինանսական պատճառներով:
«Մենք ցանկանում էինք, որ Անրին գլխավորեր «Բորդոն», բայց չհասանք համաձայնության ֆինանսական հարցերում: Այդպիսի բաներ պատահում են ֆուտբոլում: Ես շատ եմ հարգում Անրիին»,- ասել է Դագրոսը:
Ըստ որոշ աղբյուրների՝ Անրին պահանջել է տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ: