Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխարինել իր խաղացողներից որևէ մեկին Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։
«Արքայական» ակումբը մտադիր է 80 միլիոն եվրո վճարել Իկարդիի համար և դրան գումարած միլանյան ակումբին հանձնել Լուկաս Վասկեսին կամ Կարիմ Բենզեմային։
Հիշեցնենք, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ևս դժգոհ է մնացել մասնավորապես Բենզեմայի մրցելույթներով մրցաշրջանի մեկնարկում։