Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգի ծառայություններով։ Հաղորդում է Bleacher Football Report-ը։
Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայինները» պատրաստ են պայքարել 23-ամյա անգլիացու համար, եթե վերջինս ցանկություն չհայտնի «քաղաքաբնակների» հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 10 խաղերում Սթերլինգը 4 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2020 թվականը։