Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին գնելու համար կպայքարեն եվրոպական մի քանի ակումբներ։ Հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացուն գնելու պոտենցիալ հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ 26-ամյա բրազիլացուն գնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 300 միլիոն եվրո, իհարկե, եթե ինքը՝ Նեյմարը, ցանկանա փոխել ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ Նեյմարը հանդես է գալիս ՊՍԺ-ում 2017 թվականից։