«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսին, հաղորդում է Football Espana-ն:
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» ծրագրում են 28-ամյա գերմանացու հետ հանդիպել, իսկ 80 միլիոն եվրո առաջարկել մադրիդյան ակումբին:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 10 խաղի: