ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ո՞վ է ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ նա խաղացել է այս տարի:
«Ազարն ինձ ամենաշատն է տպավորել այն ֆուտբոլիստներից, որոնց դեմ խաղացել եմ այս տարի: ԱԱ-2018-ում նա Բելգիայի ընտրանու կազմում ապացուցեց, որ սիրում է այս խաղը: Երբ պետք է փոխանցում կատարել, նա կատարում է, երբ պետք է գոլ խփել, նա խփում է:
Նրա որոշումներ կայացնելու արագությունը ուղղակի տպավորում է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում «Goal»-ը: