ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Հենրիխ Մխիթարյանը երկարատև դադարից հետո խաղադաշտ էր վերադարձել և անցկացրեց 76 րոպե, որից հետո տեղը զիջեց Դենիս Սուարեսին: Ներկայացնում ենք հայ կիսապաշտպանի վիճակագրությունն ու գնահատականը՝ ըստ Whoscored-ի:
Խաղային րոպե - 76
Գնահատական - 7,16
Փոխանցումներ (ճշգրիտ) - 27 (20)
Հարվածներ (դարպասին) - 1 (1)
Գնդակի խլում - 1