Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ով մադրիդյան դերբիում (3:1) բացեց հանդիպման հաշիվը, խոսել է իր և Ալվարո Մորատայի վիճակահարույց դրվագի մասին։
Երկրորդ կեսի միջնամասում «Ռեալի» ֆուտբոլիստը դիպավ Մորատային սեփական տուգանային հրապարակում, ինչին մրցավարը ուշադրություն չդարձրեց։
«Իհարկե, կար հպում, բայց դա 11 մետրանոց չէ։ 11 մետրանոցի համար ավել ինչ-որ բան է պետք։ Բացի դրանից կան մրցավարներ ու կա VAR»,-Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։