Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մպաբեն 30 հազար եվրո է տրամադրել, որպեսզի շարունակեն վթարված ինքնաթիռի օդաչուի մարմնի որոնողական աշխատանքները:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ինքնաթիռի բեկորները հայտանբերվել են Լա-Մանշի հատակին: Այդ ինքնաթիռով թռչում էին ֆուտբոլիստ Էմլիանո Սալան ու օդաչու Դևիդ Իբոտսոնը:
Սալայի մարմինն արդեն գտել են, իսկ օդաչուինը դեռ ոչ: