ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին չի կարողանա օգնել իր թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք առաջին խաղում: Ֆուտբոլիստը վնասել է ազդրը:
Հարձակվողի մտերիմները կարծում են, որ նա չի կարողանա խաղալ նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 փուլի պատասխան խաղում:
Բուժզննումից հետո հստակ պարզ կլինի, թե որքան բաց կթողնի ուրուգվայցին: