TotalFootball.am


10.02.19 20:07

Ժիլբերտո Սիլվա. «Չի կարելի Օզիլի նման ֆուտբոլիստին թողնել պահեստայինների նստարանին»


«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտո Սիլվան կարծում է, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չպետք է մնա պահեստայինների նստարանին:

«Նա պետք է լինի դաշտում: Կարծում եմ՝ չի կարելի այդ մակարդակի խաղացողին թողնել պահեստայինների նստարանին: Մարդիկ միշտ փորձում են Օզիլի մասին խոսելու հնարավորություն գտնել, քանի որ նա չի խաղում, իսկ երբ խաղում է՝ ինչու՞ լավ հանդես չի գալիս:

Պետք է պատասխանատվություն դրվի նրա վրա: Ինչպե՞ս անել դա, իհարկե, լավագույն տարբերակը նրան խաղադաշտ դուրս բերելն է: Հիմա ամեն ինչ կախված է մարզչից: Սա հիանալի մարտահրավեր է Էմերիի համար: Ինչո՞ւ չփորձել և գտնել Օզիլի համար այն տեղը թիմում, որտեղ նա օգտակար կլինի: Կարծում եմ՝ «Արսենալի» երկրպագուներին դժվար է Օզիլին տեսնել պահեստայինների նստարանին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0