Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն բուժզննում է անցել:
Ինչպես փոխանցում է մադրիդյան ակումբի կայքը, իսպանացին պարանոցի և մեջքի սուր ցավեր ունի: Առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը երբ խաղադաշտ կվերադառնա:
Հիշեցնենք, որ Իսկոն բաց թողեց «Ատելտիկոյի» դեմ կայացած խաղը: Այդ խաղում սերուցքայինները հաղթեցին 3:1 հաշվով: