TotalFootball.am


15.04.19 12:17

Անգլիական երեք ակումբներ պայքարելու են Պերիշիչին գնելու համար


Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար կհեռանա իտալական գրանդից։ 

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, խորվաթ ֆուտբոլիստը կարիերան ամենայն հավանականությամբ շարունակելու է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Պերիշիչի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» դեռևս ձմռանն էին ցանկանում ձեռք բերել 30-ամյա կիսապաշտպանին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը «Ինտերի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0