TotalFootball.am


16.04.19 19:25

«Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել Մանեին, եթե «Ռեալը» զիջի իր աստղերից մեկին


Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի ծառայություններով։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Ռեալը» քայլ է կատարել Մանեին գնելու համար, սակայն «մերսիսայդցիների» պատասխանը շատ կտրուկ է եղել։ «Լիվերպուլը» Մանեի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» երիտասարդ հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Միայն այդ դեպքում է Կլոպի թիմը պատրաստ դիտարկել Մանեի տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալը» կտրականապես մերժել է իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը։ 

El Confidential. Երկու նախագիծ, հինգ ֆուտբոլիստ․ «Ռեալի» տրանսֆերային պլանները

Նորայր Հարությունյան





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0