TotalFootball.am


17.04.19 20:14

Ռոնալդուի մայրը պատմել է, թե ինչ է ասել որդին «Այաքսի» դեմ խաղից հետո


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» զիջեց Ամստերդամի «Այաքսին»։ Հոլանդական ակումբը երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ։ 

«Ծեր սինյորայի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն պատմել է, թե ինչ է ասել որդին խաղից հետո․

«Կրիշտիանուն շատ տխուր էր, քանի որ ցանկանում էր դուրս գալ եզրափակիչ։ Նա կփորձի դա անել հաջորդ տարի։ Ի՞նչ ասաց ինձ նա․ ««Մայրի՛կ, ես հրաշագործ չեմ»»,-34-ամյա ֆուտբոլիստի մոր խոսքերն է մեջբերում Calcionews24.com-ը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0