TotalFootball.am


19.04.19 19:32

Հայտնի է, թե որքան է բաց թողնելու Ռեմսին


Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին «Նապոլիի» դեմ ԵԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղում վնասվածք էր ստացել։ Հանդիպման 34-րդ րոպեին նրան փոխարինել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 

Ինչպես տեղեկացնում է London Evening Standart-ը, Ռեմսիի մոտ ախտորոշվել է ազդրի հետին մկանի վնասվածք։ Նա բաց կթողնի երկու-երեք շաբաթ։ Ուելսցի ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կմասնակցի «զինագործների» Պրեմիեր լիգայի վերջին խաղին, կամ, ԵԼ-ի եզրափակիչ դուրս գալու դեպքում, եզրափակչին։ 

Հիշեցնենք, որ Աարոն Ռեմսին հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0