TotalFootball.am


19.04.19 21:51

Հոլանդիայի առաջնությունում մի ամբողջ տուր հետաձգվել է «Այաքսի» ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ


Հոլանդիայի ֆուտբոլի արքայական միությունը փոփոխություններ է կատարել երկրի առաջնության խաղացանկում։ 

Ինչպես տեղեկանում ենք միության պաշտոնական կայքից, Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրը, որը նախավերջինն էր առաջնությունում, ապրիլի 28-ի փոխարեն կկայանա մայիսի 15-ին, և, ըստ էության, կդառնա Էրեդեվիսեի ընթացիկ խաղարկության վերջին տուրը։ Պատճառը «Այաքսի» դուրս գալն է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ։ Այս քայլով Հոլանդիայի ֆուտբոլի արքայական միությունը ցանկանում է աջակցել Էրիկ դեն Հաագի թիմին պատրաստվելու «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղերին։ 

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում, իսկ ահա մայիսի 8-ին Ամստերդամում կկայանա պատասխան հանդիպումը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0