TotalFootball.am


19.04.19 23:20

«Արսենալը» ստիպված է հրաժարվել Ումտիտիին ձեռք բերելու մտքից


«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին չի տեղափոխվի «Արսենալ»: Այս մասին հայտնում է Goal-ը: 

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը չունի բավարար ֆինանսական միջոցներ այս գործարքն իրականացնելու համար: Հաղորդվում է, որ կատալոնական ակումբն Ումտիտիի համար պահանջում է 70-90 մլն եվրո: Հատկանշական է, որ «Արսենալի» ամբողջ տրանսֆերային բյուջեն կազմում է 80 մլն եվրո: 

Բացի «Արսենալից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0