TotalFootball.am


20.04.19 13:57

Մոուրինյու․ « «Լիվերպուլը» ֆավորիտ կլիներ «Բարսելոնայի» դեմ խաղերում, եթե չլիներ Մեսսին»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» - «Լիվերպուլ» դիմակայության վերաբերյալ։ 

«Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսիի, ես կասեի, որ ֆավորիտը «Լիվերպուլն» է։ Բայց եթե «Բարսան» Մեսսիի հետ է, ապա․․․ՄԵսսին Մեսսին է։ Երբ նա ստանում է գնդակը ու մեն-մենակ է ինչ-որ մեկի դեմ, դա արդեն վատ է մրցակցի համար։ Ահա թե ինչու ինձ երբեք դուր չի եկել Մեսսիի նկատմամբ անհատական հսկողություն սահմանելը»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին «Կամպ Նոուում»։ Պատասխան խաղը մայիսի 7-ին է «Էնֆիլդում»։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0