TotalFootball.am


20.04.19 14:09

Հայտնի է դարձել, թե որքան գումար է մտադիր ծախսել «Յուվենտուսը» Իսկոյին գնելու համար


Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հույսեր փայփայել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կկարողանա ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին։ 

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «ծեր սինյորան» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի համար։ Էդեն Ազարի և Քրիստիան Էրիկսենի հավանական տեղափոխությունները Մադրիդ, կարող են նպաստել Իսկոյի տեղափոխությանը «Յուվե»։ 26-ամյա կիսապաշտպանը ԱՊԼ-ի աստղերի ժամանման դեպքում հնարավոր է խաղաժամանակի խնդիր ունենա Իսպանիայի մայրաքաղաքում։ 

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0