TotalFootball.am


20.04.19 14:43

Բեյլը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ չի ցանկանում հեռանալ


Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը մտադիր չէ հեռանալ «արքայական» ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Ինչպես տեղեկացնում է La Sexta-ն, 29-ամյա ֆուտբոլիստը իր գործակալի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում։ 

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ Բեյլին վաճառելուն։ Նրա վաճառքից մադրիդյան գրանդը ցանկանում է 130 միլիոն եվրո վաստակել։ 

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0