TotalFootball.am


24.04.19 13:35

«Այաքսը» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» ֆուտբոլիստին


Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի նկատմամբ, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վիտեսսի» կազմում։ 

Ինչպես տեղեկացնում է De Telegraaf-ը, հոլանդական ակումբը ամռանը քայլեր կձեռնարկի ֆուտբոլիստին գնելու ուղղությամբ։ «Ռեալում» դեմ չեն երբեմնի հրաշամանուկին վաճառելուն։ Էդեգորի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ 

Հիշեցնենք, որ «Այաքսը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով Մադրիդի «Ռեալի», իսկ քառորդ եզրափակչում՝ «Յուվենտուսի» արգելքները։ «Տոտենհեմը» Էրիկ Դեն Հաագի թիմի հաջորդ մրցակիցն է։  





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0