TotalFootball.am


25.04.19 14:10

Գատուզո. ««Միլանը» պետք է ամաչի «Լացիոյի» դեմ ցուցադրած խաղի համար»


«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լացիոյից» կրած նվազագույն հաշվով պարտության մասին: 

«Առաջին կեսում մենք լավ էինք դիմակայում մրցակցի գրոհներին, բայց ընդմիջումից հետո նրանք 3 պահ ստեղծեցին: Մենք լավ չէինք տեղաշարժվում առանց գնդակի: Հիմա դժվար շրջան է, բայց մենք պետք է շարժվենք առաջ և պատրաստվենք «Տորինոյի» դեմ խաղին: 

«Լացիոն» արժանի էր հաղթանակի: «Միլանը» պետք է ամաչի այս հանդիպման արդյունքից և ցուցադրած խաղից»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0