TotalFootball.am


14.05.19 22:20

Սարգիս Ադամյան․ «Հենրիխն առաջիններից էր, ով շնորհավորեց ինձ»


ՀՖՖ մամուլի ծառայությունը բացառիկ հարցազրույց է ունեցել Սարգիս Ադամյանի հետ «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

- Սարգիս, ինչպե՞ս սստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»: 

- «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին: 

- Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք: 

- Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ, որ նորանոր հաջողությունների հասնեմ իմ նոր ակումբում և իմ խաղով  ուրախացնեմ հայ երկրպագուներին: 

- Հատկապես ինչի՞ հաշվին հնարավոր եղավ այդպիսի մեծ առաջընթաց գրանցել:   

- Միայն տքնաջան աշխատանքի: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի: 

- Բունդեսլիգայում լրիվ այլ արագություններ ու մակարդակ է: Արդեն պատկերացում ունեք Ձեր նոր թիմի խաղաոճի և հնարավորությունների վերաբերյալ 

- «Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություւններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների Լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են: 

- Արդեն հասցրե՞լ ես խորհուրդ հարցնել, կամ հարցնելո՞ւ ես Հենրիխ Մխիթարյանից, ով մեծ հաջողությունների է հասել Բունդեսլիգայում: Կապի մե՞ջ ես նրա հետ: 

- Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց; Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն  է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0