TotalFootball.am


16.05.19 14:42

Սալահը բանակցում է իսպանական գրանդի հետ


«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: 

Canal +ի լրագրող Ֆիլիպ Կրայոնը հայտարարել է, որ 26-ամյա եգիպտացու ներկայացուցիչները սկսել են բանակցել մադրիդյան ակումբի հետ: Բանակցությունները սկզբնական փուլում են: 

Հիշեցնենք, որ Սալահի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: 

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 51 խաղի՝ դառնալով 26 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0