TotalFootball.am


18.05.19 11:12

Ադրբեջանի ՖՖԱ. «Մխիթարյանն անվտանգության առումով խնդիրներ չի ունենա Բաքվում»


Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության առումով խնդիրներ չի ունենա, եթե մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: 

«Մեր պատկան մարմինները UEFA-ին երաշխավորել են, որ անվտանգության առումով խնդիրներ չեն լինի: Նույնիսկ մինչև «Արսենալի» եզրափակիչ դուրս գալը մենք UEFA-ից հարցում էինք ստացել: Մեր պատկան մարմիններն ապահովել են անվտանգության բոլոր նորմերը, որպեսզի Մխիթարյանը ժամանի Բաքու»,- հայտարարել է Մամեդովը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0