TotalFootball.am


18.05.19 12:00

Յապ Ստամ. «Դե Լիգտը լիովին համապատասխանում է «Բարսելոնային»»


Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յապ Ստամը խոսել է «Այաքսի» պաշտպան Մատիաս Դե Լիգտի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին: 

«Շատ կարևոր է, որ նա շատ խաղաժամանակ ունենա: «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո կցանկանա ուժեղացնել թիմի կազմը՝ հատկապես պաշտպանական գծում: 

Հարցն այն է, թե ինչպես են նրանք պատրաստվում անել դա: 

Կարծում եմ՝ Դե Լիգտը լիովին համապատասխանում է «Բարսելոնային»: Հիանալի կլիներ տեսնել, թե ինչպես է նա համագործակցում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Բայց կրկին հարց է առաջանում՝ արդյոք նա կմասնակցի՞ բոլոր հանդիպումներին»,- Ստամի խոսքն է մեջբերել Goal.com-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0