TotalFootball.am


21.05.19 14:50

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին


«Արսենալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ: 

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանի մասնակցություն բոլոր տարբերակները, բայց նրա և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել ենք, որ Միկին չի մեկնի թիմի հետ Բաքու: 

Մենք նամակ էինք գրել ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով մեր անհանգստությունը: Միկին մեր առանցքային ֆուտբոլիստներից էր այս եզրափակչի ճանապարհին և սա շատ մեծ կորուստ է մեզ համար: 

Մենք ցավում ենք նաև, որ ֆուտբոլիստը բաց է թողնելու այսպիսի խոշոր մրցաշարի եզրափակիչը: 

Միկին կշարունակի մարզումները, մինչև մեր Բաքու մեկնելը»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0