TotalFootball.am


23.05.19 03:03

Օբամեյանգը՝ Մխիթարյանի բացակայության մասին. «Հիմա մենք ԵԼ-ում հաղթելու ևս մեկ շարժառիթ ունենք


«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը: 

«Մեզ համար շատ ցավալի է, բայց մենք հարգում ենք նրա որոշումը: Մխիթարյանի համար դժվար է հայտնվել այնտեղ քաղաքական պատճառներից ելնելով: Մեծ հիասթափություն է, բայց սա մեզ համար ԵԼ-ում հաղթելու ևս մեկ շարժառիթ է:

Քաղաքականությունն ու սպորտը միշտ պետք է առանձին լինեն: Սպորտը համախմբում է մարդկանց և այն պետք է օգտագործել արգելքները հաղթահարելու համար: Երբ ընտրում է եզրափակչի վայրը, ապա պետք է այնպես ամեն ինչ հաշվարկեք, որ այսպիսի միջադեպեր չլինեն»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերել beIN Sports-ը: 

 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0