TotalFootball.am


23.05.19 11:50

«Փյունիկ» ՖԱ. Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը


«Փյունիկի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է թիմի նախագահ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը: 

«Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը և այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը՝

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին: Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին: «Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0