TotalFootball.am


25.05.19 21:51

AS. «Ռեալը» Ռամոսին փոխարինելու 4 տարբերակ է դիտարկում


«Ռեալը» սկսել է փոխարինող փնտրել թիմի ավագ Սերխիո Ռամոսին, եթե վերջինս որոշի հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը Ռամոսին փոխարինելու 4 տարբերակ է դիտարկում: 

«Ռեալը» հետաքրքրվում է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբանիի ծառայություններով, որի տրանսֆերային արժքեը կարող է կազմել 120 մլն եվրո: Ինչպես նաև «Այաքսի» պաշտպան Մատիաս Դե Լիգտն է «Արքայական ակումբի» ուշադրության կենտրոնում: Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո: 

Մադրիդիցիների շորթ-լիստում են նաև Վիրջիլ Վան Դեյկը «Լիվերպուլից» և Խոսե Խիմենեսը՝ «Ատլետիկոյից»: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0