TotalFootball.am


10.06.19 20:35

Արմեն Գյուլբուդաղյանց. «Փորձելու ենք լավ արդյունք գրանցել»


Հունաստան-Հայաստան խաղից առաջ տեղի ունեցավ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը.

«Ընդհանրապես ֆուտբոլիստներն էլ, մարզիչներն էլ հասկանում են, որ հաղթած խաղը և պարտված խաղը պետք է շուտ մոռանալ: Պետք է պատասխանատվությամբ մոտենանք խաղին, որպեսզի լավ արդյունք գրանցենք:

Ֆուտբոլիստների բնավորությանը լավ ծանոթ լինելը, հնարավոր է՝ժ, օգնում է, բայց մարզիչը պետք է հասկանա, որ սա ամբողջական թիմ է և պետք է բոլոր ֆուտբոլիստներին նույն ձև մոտենալ:

Ընդհանրապես երբ խաղում ես ուժեղ հավաքականի հետ պետք է վերլուծես նրա ուժեղ ու թույլ կողմերը: Բայց հնարավոր է կենտրոնանալ սեփական խաղի և խաղաոճի վրա: Հունաստանի կազմում ուժեղ ֆուտբոլիստներ կան: Ամեն բան հաշվի ենք առնելու և փորձելու ենք լավ արդյունք գրանցել»,- նշել է Գյուլբուդաղյանցը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0