TotalFootball.am


15.06.19 19:16

Իսպանական դատարանը պարտադրել է, որ ֆուտզալ խաղացող աշխատողներին տրամադրվի 12 ժամ հանգիստ


Իսպանիայի Վիգո քաղաքի Գալիցիա շրջանում դատարանը պարտադրել է, որ այն կազմակերպությունները, որոնց աշխատակիցները ֆուտզալ են խաղում կոլեգաների և հաճախորդների հետ, ունենան արտոնություններ: 

Ծխախոտ արտադրող ընկերությունների աշխատակիցները միմյանց դեմ խաղեր են անցկացնում, իսկ դրանց վրա ծախսված ժամանակը պետք է համարվի աշխատանքային ժամ: Այսինքն՝ եթե նրանք ֆուտզալ են խաղում, նշանակում է՝ ախատանքի մեջ են: 

Արհմիությունը պարտադրել է կազմակերպություններին, որ այդ կետը ներառեն պայմանագրերի մեջ, ինչպես նաև խաղի եզրափակիչ սուլիչին հաջորդող 12 ժամն աշխատակիցները լինեն հանգստի մեջ: Այդպիսով՝ ֆուտզալ խաղալը դարձել է հավասարազոր աշխատանքին: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0