TotalFootball.am


16.06.19 13:34

Բեյլը հնարավոր է կարիերան շարունակի Բունդեսլիգայում


Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հնարավոր է կարիերան շարունակի Մյունխենի «Բավարիայում», այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան թիմի մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է թիմում տեսնել Բեյլին, քանի որ Ռոբենի և Ռիբերիի հեռանալուց հետո թիմը վինգերների կարիք ունի։

Հաղորդվում է, որ «Բավարիան» ցանկանում է վարձակալել ուելսցուն 1 տարով։

Հիշեցնենք, որ Բեյլը «արքայական» ակումբի ծրագրերի մեջ չի մտնում, բայց նրա պայմանագրի ավարտին դեռ երեք տարի կա։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0