TotalFootball.am


16.06.19 18:14

«Չելսիում» բացատրել են, թե ինչու է Սարրին հեռացել թիմից


«Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան մեկնաբանել է Մաուրիսիո Սարրիի հեռանալն ու «Յուվենտուսը» գլխավորելը: 

«Եվրոպա լիգայի եզրափակչից հետո կայացած բանակցությունների ընթացքում Մաուրիցիո Սարրին մեզ հասկացրեց, որ շատ է ցանկանում վերադառնալ հայրենիք: 

Նա ցանկանում է ավելի մոտ լինել ընտանիքին: 

Շնորհակալություն ենք հայտնում Մաուրիցիոյին իր կատարած աշխատանքի համար, ինչպես նաև նրա օգնականներին: Շնորհակալ ենք Եվրոպա լիգայի տիտղոսի և ԱՊԼ-ի երրորդ հորիզոնականի համար: 

Ուզում ենք նաև շնորհավորել նրան Ա Սերիայում լուրջ նշանակում ստանալու կապակցությամբ: Նրան հաջողություն ենք մաղթում»,- Գրանովսկայայի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0