TotalFootball.am


16.06.19 19:00

«Արսենալը» չի պատրաստվում իր կիսապաշտպանին բաց թողնել «Միլան»


«Արսենալի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայից: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: 

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Միլանը» կգլխավորի Մարկո Ձամպաոլոն, որը Տորեյրայի հետ աշխատել է «Սամպդորիայում»: 

Հենց «Սամպդորիայից» էր Տորեյրան 2018 թվականի ամռանը տեղափոխվել «Արսենալ»: Լոնդոնցիները նրա համար վճարել էին 30 մլն եվրո: 

Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ավարտված մրցաշրջանում Տորեյրան մասնակցել է 34 խաղի՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0