TotalFootball.am


16.06.19 19:01

Պոգբան հաստատել է, որ ցանկանում է հեռանալ ՄՅՈւ-ից


«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հաստատել է, որ դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակները: 

«Այս մրցաշրջանում շատ բաներ տեղի ունեցան: Ես լավ մրցաշրջան անցկացրեցի, որը լավագույններից մեկը կարելի է համարել: Կարծում եմ՝ ինձ համար լավ ժամանակահատված է նոր մարտահրավեր ընդունելու համար որևէ այլ տեղում»,- ասել է Պոգբան Տոկյոյում լրագրողների հետ շփման ժամանակ: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսը» և «Ռեալը»: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0