«Բրայթոնի» դարպասապահ Մեթի Ռայանն ուրախ է, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հեռացել է «Չելսիից»:
«Ինձ թվում է՝ ես Ազարի ոչ մի հարված հետ չեմ մղել: Նա կամ շեղ էր հարվածում, կամ գոլ էր գրանցում, երբեմն էլ պաշտպաններն էին փակում հարվածի ճանապարհը:
Դա մի փոքր վիրավորական է, դրա համար էլ փառք Աստծո, որ Ազարը հեռացել է Անգլիայից: Այնուամենայնիվ, ես ևս մեկ անգամ կցանկանայի հանդիպել Ազարի թիմին և գոլ բաց չթողնել նրանից»,- Ռայանի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: