TotalFootball.am


09.07.19 15:49

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը միացավ «Ալաշկերտին»


Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ:

«Փյունիկի» սան հանդիսացող Կադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»:

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել:»





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0